Որևէ մեկը չի գալու ձեզ փրկելու, դուք եք որոշողը, փրկողը, աշխատողը, հաղթողը և պարտվողը, ձեզանից է կախված կհամակերպվեք, թե կպայքարեք


13:19 , 28 սեպտեմբեր, 2021

«Երբ՞ենք սրանից պրծնելու» հարցը թևածում է Հայաստանի օդում
Միակ և արդեն հավերժական դարձած հարցերի հարցը մեր գիտակից հասարակության մոտ շարունակում է մնալ «Երբ՞ենք սրանից պրծնելու» հարցը:
Կամ «չկա՞սրանից ազատվելու տարբերակ» ասողների մեծ բանակը չգիտես ինչի և ում է սպասում:
Ցավոք բոլորին թվում է,որ մեկը պետք է գա և ազատագրի հայերին,փրկի մեզ կործանումից և կրկին երկիրը դարձնի նորմալ և կայուն պետություն:
Հիասթափեցնելու համար ասեմ,որևէ մեկը չի գալու ձեզ փրկելու,դուք եք որոշողը,փրկողը,աշխատողը,հաղթողը և պարտվողը,ձեզանից է կախված կհամակերպվեք,թե կպայքարեք: