168.am-ը գրում է․
Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:
Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելու համար ԵՄ -ն իր գործընկերների կողքին է: