Կենսաբանը նշել է գործոնները, որոնք մեծացնում են «Քովիդ-19»-ից մահանալու վտանգը


19:53 , 27 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսից մահացության վտանգը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով, որոնք թվարկել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Աննա Բարանովան «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հիվանդացության դեպքում մահվան ելքի վտանգը մեծ է ծխող հիվանդների շրջանում: Կենսաբանը նշել է նաև, որ մասնագետները 3 գեն են հայտնաբերել, որոնք ազդեցություն են ունենում կորոնավիրուսի ընթացքի բարդության վրա: Դրանք են МАРТ, PIGN և CCR5 գեները, որոնք կարող են նաև օգնել հիվանդության դեմ դեղամիջոց մշակելու հարցում:

«Իրավիճակը խորացնել կարող են նաև հիվանդանոցային վարակները: Եթե դրանք դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ, ապա ժամանակ կպահանջվի արդյունավետ հակաբիոտիկ միջոց ընտրելու համար: Իսկ հիվանդի վիճակն այդ ընթացքում կարող է կտրուկ վատթարանալ, ինչն էլ կհանգեցնի ճակատագրական վախճանի»,-ասել է մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: