Մեսսին մասնակցել է ընդհունուր խմբի մազումներին․ հնարավոր է՝ նա կմասնակցի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը


19:26 , 27 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ն տանը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Մտավախություն կար, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարող է չմասնակցել այդ հանդիպմանը, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, նա խաղադաշտ դուրս կգա, բայց գուցե ոչ առաջին րոպեներից: Մեսսին ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց Լիգա 1-ի 2 խաղ, սակայն ՉԼ նախօրեին նա մարզվել է ընդհանուր խմբում: