Ալիևը սպառնացել է, թե իբր «իրենց համբերության բաժակը լցվում է», քանի որ Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը Զանգեզուրի միջանցքը բացելու մասով


18:44 , 27 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու իրենցից համար երկար ժամանակ չի պահանջվի: Այս մասին Ալիևը խոսել է «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում։

Ալիևը միևնույն ժամանակ սպառնացել է, թե իբր «իրենց համբերության բաժակը լցվում է»։

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ պետք է հաղորդակցություն հաստատվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Նման հաղորդակցության բացումը շատ ժամանակ չի պահանջում:Ճանապարհի ընդհանուր երկարությունն ընդամենը 40 կիլոմետր է,այս ճանապարհի կառուցումը հատուկ խնդիր չի առաջացնի՝ չնայած, որ Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը: Բանակցություններն ապարդյուն են: Այսինքն ՝ Հայաստանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 10 -ի հայտարարության պայմանները: Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերության բաժակը լցվում :Հետևաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10 -ի հայտարարության բոլոր պայմանները և գործել պատասխանատվությամբ », - ասել է Ալիևը: