Թուրքը սրիկա է, ոնց կարելի է վստահել արնախում ժողովրդին, ինչի՞ հաշվին թուրքերի հետ խաղաղ ապրենք. զոհված զինծառայողի հայր (Video)


17:34 , 27 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Մենք ո՛չ կառավարություն ունենք, ո՛չ Պաշտպանության նախարարություն ունենք, ո՛չ Գենշտաբ ունենք: Հերոսները կռվել են իրենց ուժի, շնորհքի հաշվին, մյուսները դավաճանել են այդ տղաներին: Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը, ում որդին զառայել է Հադրութում և զոհվել 2020-ի հոկտեմբերի 9-ին:

Նա ընդգծեց՝ մինչ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել կատարվածի համար. «Այս մեկ տարին հասարակության մեջ ոչինչ չի փոխել, ապրում են նույն կերպ, ինչպես մինչև պատերազմը: Մեր հասարակությւոնը չգիտակցեց՝ ինչ դաժան ապտակ էր սա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: