Ռոնալդուն որոշել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո


00:49 , 28 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է՝ ինչով կզբաղվի կարիերան ավարտելուց հետո:

Պորտուգալացին մտադիր է «Կարմիր սատանաների» կազմում խաղալ ևս մի քանի մրցաշրջան, այնուհետև մնալ մանչեսթերյան ակումբի համակարգում:

Ռոնալդուն պատրաստվում է սկսել իր մարզչական կարիերան՝ զբաղեցնելով «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը: Կրիշտիանուն ցանկանում է փորձ ձեռք բերել մարզչական ոլորտում: Ըստ Tuttojuve-ի, «Մանչեսթեր Յունայթեդին» մոտ կանգնած աղբյուրը ասել է.

«Նա տարված է ֆուտբոլով և ամեն ինչ գիտի խաղի մասին: Շատ ֆուտբոլիստներ սկսել են իրենց մարզչական կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», ուստի նա կարծում է, որ սա կարող է լավ սկիզբ լինել իր կարիերայի հաջորդ հատվածի համար»: