Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան կձեռնարկի Բաքվի հետ քննարկմամբ. Չավուշօղլու


15:59 , 27 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան քննարկվելու և ձեռնարկվելու է Բաքվի հետ համատեղ: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ Նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ստամբուլում ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան դրական է գնահատում Երևանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման մասին, սակայն դրա շուրջ դեռևս հստակ ծրագիր չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: