1915թ-ին Ցեղասպանություն է եղել, 1918թ-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, պետք չէ այս երկուսը խառնել իրար. Էդմոն Մարուքյան (Video)


11:11 , 27 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

1915թ-ին Ցեղասպանություն է եղել, 1918թ-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել։ Հետևաբար պետք չէ այս երկուսը խառնել իրար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ հարևանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունը ապահովելը մեկ այլ բան։

«Դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել։ Մեր ունեցած բոլոր հարթակներով մենք շարունակում ենք ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Հայաստանի և Արցախի դեմ, և եթե լավ կազմակերպված ու հետևողական լինենք, կարող ենք պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային, քրեական ատյաններում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: