Հայտնի է՝ երբ է Չելսին պատրաստ վաճառել Կանտեին


00:15 , 26 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Չելսին» պատրաստ է մյուս ամառ վաճառել Նգոլո Կանտեին։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։

Ֆրանսիացի կիսապաշտպանի պայմանագիրը «կապույտների» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվական։ Քանի որ ակումբում վստահ չեն, որ Նգոլոն կերկարաձգի պայմանագիրը, ղեկավարությունը պատրաստ է վաճառել նրան։

Նշվում է, որ «Ռեալն» ու ՊՍԺ-ն նախորդ ամառ հետաքրքրվում էին Կանտեով։