Pastinfo.am-ը գրում է.
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Պրովանս-Ալպեր-Լազուրի տարածաշրջանային խորհրդի ներկայացուցիչ Ռենո Մյուզելիեն ցինիզմ է որակել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու Ադրբեջանի արարքը:
Թվիթերյան իր միկրոբլոգում քաղաքական գործիչը գրել է.
«Անտանելի ցինիզմ է: Արցախում խոշտանգումներից, սպանություններից և քրիստոնեական ժառանգության ոչնչացումից հետո Ալիևի արյունալի ռեժիմն Էրդողանի աջակցությամբ շահարկում է միջազգային իրավասությունները: Ոչ ոքի չեք կարող խաբել»: