Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան


15:26 , 25 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Այս պահին արդեն վեց դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Այս մասին խորհրդարանում իրավաբանների հետ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

haga«Ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմելու գործիքակազմից հնարավորինս հետևողական փորձում ենք օգտվել։ Վերջին երկու դիմումի հետ կապված կարելի է ասել, որ հենց մասնագիտական հանրույթն էր չափազանց ակտիվ։ Մեկը ԲԴԽ-ում խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնավարման տարիքային ցենզի խնդիրն էր, այլ կերպ ասած՝ Գագիկ Ջհանգիրյանը կարող էր լինել ԲԴԽ անդամ՝ լինելով 65 տարեկանից ավելի բարձր։ Երկրորդը՝ վերաբերում էր կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ հայտնի հրամանի իրացմանը, որով ստացվում է` մեր քաղաքացիների վրա հավելյալ ծախսային հերթական բեռն է դրվում»,-ասաց նա։ Արամ Վարդանյանն ընդգծեց, որ բացի իրենց դիմումներից` ակնհայտ է նաև, որ կան շատ այլ հարցեր ևս, որոնցով կարող են կրկին հետևողական լինել և հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ կամրջի դերով։ Քննարկման մասնակից իրավաբանները և իրավապաշտպանները իրենց հերթին առանձնացնում էին խնդիրներ, որոնց, իրենց դիտարկմամբ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝ ոստիկանների կողմից օրինական պահանջի ներկայացման ոչ որոշակիության հետ կապված հարցերից մինչև մարդկանց գաղտնալսելու հետ կապված, ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ հարցեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։