Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Մոսկվայում


13:04 , 25 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Արթուր Մելիքյանի և Պավլիկ Ղարսլյանի գլախավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ։

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճեցին իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։

Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզ պատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։