Գաղտնիք չէ, որ Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը՝ Վան Հակոբյանը, զրկված է հայրական իրավունքներից.

«Շատերը դա ուղիղ իմաստով են հասկացել, պետք է չակերտներ դնեի: Իմ վրիպումն է: Որպես ծնող իմ երեխային նման բան չեմ ասի: Երբ ընտանիք ես կազմում, բայց չի ստացվում, երեխան չպետք է տուժի, պետք է շփվի հոր հետ: Մեր դեպքում ես չեմ զրկել նրան հայրական իրավունքներից, այլ դատարանն է դա արել, նույնիսկ դատին չեմ եղել: Երբ շահարկվում է երեխայի անունը, սակայն գործողություն չի արվում, հասկանում ես, որ ինչո՞ւ պետք է ամեն տեղ ասես, որ շփվում են: Մի շրջան ես արգելել էի, որ շփվեն, քանի որ դա կվնասեր ոչ միայն երեխային, այլեւ՝ ինձ: Ես նաեւ ընդունում եմ, որ նա հարցազրույցներում նշում է, որ հանուն երեխայի պատեր ջարդող չի. դա մարդու տեսակ է»:

Ըստ Նաիրա՝ մի շրջան էլ հասկացավ, որ իր երեխան պետք է ունենա եւ հայր, եւ մայր: Դերասանուհու խոսքով՝ փորձեց շփման եզրեր գտնել նրա հետ, սակայն նախկին ամուսինը երեխայի հետ շփվեց միայն 4 օր:

Նաիրա խոսքով՝ նախկին ամուսինը ֆինանսապես երբեք չի օգնում, նույնիսկ այն ժամամակ, երբ ինքը ֆինասական խնդիրներ ուներ:

«Երեխաս ասաց՝ պապան էլի խաբեց պարի փողը չտվեց: Աղջիկս չգնաց պարի, որովհետեւ ֆինանսապես ծանր շրջան էր, չէի կարող 8000 դրամ պարին հատկացնել: Ես նրան ասել էի, որ եթե գումար էլ չունես, ուղղակի եղիր երեխայի կողքին: Վերջին անգամ զգուշացրել էի, որ եթե այս անգամ էլ անհետանաս, այլեւս չի տեսնի երեխային: Դա տեւեւց ընդամենը 4 օր,  նա էլի անհետացավ,  իսկ ես թույլ չեմ տա կոտրեն երեխայի հոգին»: