Իվետա Մուկուչյանի քույրը մերկ լուսանկարներ է հրապարակել


16:57 , 24 սեպտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրը՝ Մարիաննա Մուկուչյանը մերկ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ կից գրելով.

«Շնորհակալ եմ, Իբիցա, այն բանի համար, որ բացահայտեցիր իմ այս կողմը: Որ ես զգամ ինձ ազատ, չկրեմ հագուստ եւ չզգամ ինձ տարօրինակ, չզգամ ամոթ եւ դատապարտեմ ինձ այն բանի համար, որ ․․․․ ունենամ հնարավորություն օրորվելու մերկ՝ պատահական ճոճանակների վրա, որոնք մենք հայտնաբերել ենք անտառում՝ մեր արշավի ժամանակ, բազմաթիվ կածաններից մեկում ․․․ ունենալ այդ համադրությունը նորաձեւ ռեստորանների, վիլլաներում գեղեցիկ միջոցառումների, եւ հիփիների ընկերակցության, քնել լողափում եւ ապրել մեքենայի մեջ։

Ես սիրում եմ երկուսին էլ, եւ երկուսն էլ ես եմ։ Ու այս կախարդական կղզին տրամադրում է այս ամբողջը։ Այն լցված է այնքան հիանալի հոգիներով, որոնք խոսում են իմ հոգու լեզվով։ Շնորհակալ եմ, որ ինձ պարգեւեցիք տան զգացողություն»: