Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակի տեսություն


10:39 , 24 սեպտեմբեր, 2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +21-ից +23, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան։