Հայաստանը հերթական անգամ նվաճեց մեզ իր ինքնատիպությամբ. ռուս դերասան Եվգենի Պրոնին


09:04 , 24 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Թատրոնի և կինոյի ռուս դերասան Եվգենի Պրոնինը, որը հանդիսատեսի կողմից սիրված է մի շարք հեռուստանովեներում գլխավոր հերոսներին մարմնավորելու համար, այս օրերին Հայաստանում է ծագումով հայ կնոջ՝ պրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի հետ:

Իր Instagram-ում դերասանը ակտիվորեն կիսում է գեղեցիկ և վառ լուսանկարներ, թե ինչպես է «ռուսաստանցի հայուհին հայտնաբերել Հայաստանը»՝ խոստանալով որդու՝ Հարրիի հետ վերադառնալ հյուրընկալ մարդկանց երկիր:

«Հեռախոսից ծուխ է դուրս գալիս՝ լուսանկարների և տեսանյութերի քանակից, իսկ գլխից՝ տպավորություններից և այս 5 օրվա ընթացքում տեսածից, ստամոքսն էլ էքստազի մեջ է»,- նշում է դերասանը։

Հրապարակելով տեսանյութ, Պրոնինը նաև գրել է. «Հայաստանը հերթական անգամ նվաճեց մեզ իր ինքնատիպությամբ, բնապատկերների բազմազանությամբ, գեղեցիկ տեսարաններով և, իհարկե, բարեհամբույր մարդկանցով»: