ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտում 16 խախտում է հայտնաբերել


19:51 , 23 սեպտեմբեր, 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչները համատեղ մշտադիտարկել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում իրականացնող 80 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն, գերբեռնված երթևեկությանը։ Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Հանրային տրանսպորտի՝ օգոստոսի 19-ից վերսկսված տեսչական վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։