«Սա այնքան հարաբերական ինքնամեկուսացում է». Պեսկովը պատասխանել է Պուտինի կարանտինի մասին հարցին


15:07 , 23 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնամեկուսացման մեջ կմնա, քանի որ իր վարչակազմում շարունակում են կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրվել: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա այնքան հարաբերական ինքնամեկուսացում է: Դա անձնական շփումների նվազեցում է: Տեսնում եք, որ թվերը մշտապես աճում են, շարունակվում են վարակման առանձին դեպքեր գրանցվել և՛ մամուլի ծառայության աշխատակիցների շրջանում, և՛ այլ բաժիններում: Այդ իսկ պատճառով նախազգուշական միջոցառումները չեն խանգարի»,- ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ վերջինս հավելել է, որ հարկադիր կարանտինը ոչ մի կերպ չի անդրադառնում ՌԴ նախագահի աշխատանքի արդյունավետության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ