Սկսած 1987/88 մրցաշրջանից` Ռեալը լավագույն մեկնարկն է գրանցել Լա Լիգայում՝ անցկացրած վեց խաղից հետո


13:04 , 23 սեպտեմբեր, 2021
Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 6-1 հաշվով ջախջախեց «Մալյորկային»։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն։ Իր հաշվին դուբլ ձևակերպեց Քարիմ Բենզեման, ևս մեկ գոլ խփեց Իսկոն։ Վեց տուրից հետո «Արքայական ակումբը» խփել է 21 գնդակ։

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, սկսած 1987/88 մրցաշրջանից, սա «սերուցքայինների» լավագույն արդյունավետությունն է Լա Լիգայում՝ անցկացրած վեց խաղից հետո։

1987/88 մրցաշրջանում առաջին վեց տուրից հետո «Ռեալին» հաջողվել էր խփել 26 գոլ։