Պատիվ էր Ձեր ձեռքը սեղմելը. Մարիամ Փաշինյանը՝ նախկիններին Եռաբլուրում անիծած զոհված զինծառայողի մոր հետ


18:02 , 22 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Անկախության տոնին նվիրված միջոցառումից այսօր լուսանկար է հրապարակել, որում զոհված զինծառայող Սուրեն Բաբայանի մոր՝ Գալինա Բաբայանի հետ է: Հրապարակմանը կից նա գրել է.

«Տիկին Գալինան, հերոս Սուրեն Բաբայանի (կապավոր կյաժ) մայրը:

Պատիվ էր Ձեր ձեռքը սեղմելը տիկին Գալինա, Ձեր ձեռքերի տաքությունը դեռ շատ է մեր երկիը ջերմացնելու»:
 
Հիշեցնենք, որ քարոզարշավի օրերին, երբ նախկինները գնացել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու, զոհված «Կապավոր կյաժի» մայրը, նրանց անիծելով, դուրս էր հրավիրել Եռաբլուրից: