38-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հայհոյել Փաշինյանին. նյութեր են նախապատրաստվում


17:47 , 22 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Սեպտեմբերի 20-ին 38-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և ասել, որ ինքը հայհոյում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ քաղաքական գործիչներին, անպատվում ոստիկանության աշխատակիցներին։

ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։