Հայտնաբերվել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհին 75-ամյա կնոջը վրաերթի ենթարկող վարորդը. Ոստիկանություն (Video)


16:49 , 22 սեպտեմբեր, 2021

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ բացահայտելու նպատակով, համագործակցել են Սևանի բաժնի քրեական հետախույզների հետ։ Համալիր միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով Իջևանից Երևան ընթանալիս 75-ամյա կնոջը վրաերթի էր ենթարկել մայրաքաղաքի Մազմանյան փողոցի 60-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։

Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին և ձերբակալվել։

Կատարվում է նախաքննություն: