Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար. մտածել են, որ այն ուղղված է եղել Սիմոնյան Ալենին


16:02 , 22 սեպտեմբեր, 2021
Որպեսզի հերթով նույն բանը չպատասխանեմ, միանգամից ստեղ գրեմ.
Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել