Արտակ Դավթյանը` իր ու Արշակ Կարապետյանի հարաբերությունների մասին. ի՞նչ խնդիր ունի նախարարի հետ


12:27 , 22 սեպտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

2021 թվականի հուլիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ ներկայումս պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի միջեւ:

Այսօր ԳՇ Պետ Արտակ Դավթյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե նա ինչ խնդիրներ ու հարաբերություններ ունի Արշակ Կարապետյանի հետ: Օրերս հենց նրա որոշմամբ է Կամո Քոչունցը նշանակվել ԳՇ պետի տեղակալ, իսկ Պողոս Պողոսյանը ազատվել է սպառազինության վարչության պետի պաշտոնից եւ նոր պաշտոնի է անցնելու: