12:30 , 21 սեպտեմբեր, 2021
ՀՀ պաշտպանության Արշակ Կարապետյանը վստահ է, որ պետությունն ու ժողովուրդը կկարողանան դուրս գալ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից։ Կարապետյանն այս մասին ասաց նախագահականում լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Անկախության 30-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողություն է։
«Մենք կունանանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք, սակայն դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք պետք է հաղթահարենք դժվարությունները և առաջ գնանք աշխատանքով»,–ասաց Կարապետյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախարարն ինչ նախադրյալներ է տեսնում երազած հայրենիք կառուցելու, երբ քաղաքացիները Սյունիք գնալու համար անվտանգության խնդիրներից ելնելով` ստիպված են մտորել։ Ի պատասխան Կարապետյանը նշեց, որ մտորելու խնդիր չի տեսնում Սյունիք գնալու հետ կապված։
«Ես էլ եմ անցել Գորիս-Կապան ճանապարհով, նորմալ էր։ Եթե գնացել-եկել եմ, ուրեմն նորմալ էր»,–ասաց Կարապետյանը։
Նախարարը հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ Սյունիքին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցելով`պետք է հրաժարվեն գործող ճանապարհից։ Նա վստահեցրեց, որ նման խնդիր չկա։
Կարապետյանը հրաժարվեց պատասխանել անվտանգությանն առնչվող այլ հարցերին։