Արտաշիրիմում եմ անելու, կարող է՝ ուրիշի մարմին են տվել, ամեն ինչ հնարավոր է. քանի մարմին են տվել, հետո պարզվել է՝ իրենց երեխան չէ. զոհված զինծառայողի հայր (Video)


12:07 , 21 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Պետք է հանդիպեմ վարչապետին, ու ինքն ասի՝ ի՞ր հրամանով է քանդվել երեխուս շիրիմը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը, որի որդու շիրմաքարը քանդել էին: Ըստ զինծառայողի հոր՝ ինքը ունեցել էր բոլոր թույլտվությունները՝ շիրմաքարի կառուցման համար, բայց հետո պատճառաբանել էին, որ պետք է բոլոր շիրմաքարերը միանման լինեն:

Նա նշեց, թե հնարավոր է՝ որդուն արտաշիրիմում անեն, քանի որ իրեն չեն տրամադրել ԴՆԹ պատասխանը: «Արդեն իրենց չեմ հավատում, ոչ մեկին չեմ հավատում: Կարող է՝ ուրիշի մարմին են տվել, ամեն ինչ հնարավոր է: Եթե այսօր կարողանում են սրբապղծություն անել, կարող են դա էլ անել: Քանի մարմին են տվել, հետո պարզվել է՝ իրենց երեխան չէ: Արտաշիրիմում եմ անելու, իմ ձեռքով տանելու եմ մի քանի երկիր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: