Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում


22:47 , 20 սեպտեմբեր, 2021

Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում
Ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։
Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։
Եթե հաշվի առնենք, որ այս ամենը տեղի է ունենում Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով Իրանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացման համատեքստում, ապա իրավիճակը բավականին հետաքրքիր է և ընդգրկուն։