Չգիտեմ վաղն ի՞նչ եք տոնելու, բայց անկախության հետ այդ ամենն որևէ աղերս չունի


21:51 , 20 սեպտեմբեր, 2021

Վաղը ոչ մի շնորհավորանք չեմ անելու... Վաղվա օրն ինձ համար լռության և ողբերգության օր է, ես կասեի` անձնական ողբերգության:
Վաղն ես իմ մտքում կշնորհավորեմ բոլոր նրանց, ովքեր մինչ 2018թ. ապրիլի 23-ը ատամներով պահում էին մեր երկու հայկական Հանրապետությունները: Այո´, չնայած սխալների, բացթողումների, թերացումների, բայց պահում էին: Կշնորհավորեմ իմ մտքում վերջին հող Չտվող մարդուն: Կշնորհավորեմ ամբողջ հայության 0.3%-ին, ովքեր մասնակցեցին Արցախյան առաջին պատերազմին և կերտեցին մեր անկախությունը: Կշնորհավորեմ նրանց, ովքեր Քառօրյա պատերազմի ժամանակ ընկան, բայց պահեցին այդ անկախությունը, ու կշնորհավորեմ նրանց, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ ընկան, մտածելով թե պահում են անկախությունը, բայց և երբեք չիմացան, որ թիկունքում արդեն վաճառվել էր այդ նույն անկախությունը:
Չգիտեմ վաղն ի՞նչ եք տոնելու, բայց անկախության հետ այդ ամենն որևէ աղերս չունի: Ցավոք...