Ո՞վ է սկանդալային Մագայի ընկերը, ով արգելեց Քինգ Ռուզիին խոսել նրա մասին


23:29 , 20 սեպտեմբեր, 2021

Starnews.am-ը գրում է.

Դերասանուհի, Տիկ տոկեր Մագա Հարությունյանի երեկվա սթորիները Տիկ Տոկեր Վիլենայի ծննդյան խնջույքից էին: Ծնունդին ներկա էին Հայաստանում ակտիվ ու հայտնի Տիկտոկերները: Մագա Հարությունյանը, ով տարբեր հարցազրույցների ժամանակ նշում է, որ իր սիրտը զբաղված է, կարծես թե այդ առիթին ներկայացել է սիրելիի հետ և առաջին անգամ ցույց տվել նրան:

Վերջին շրջանում անդադար սկանդալների կիզակետում հայտնվող Մագան, կարծես, այդ ամենը օգտագործում է ի օգուտ իրեն: Վերջին, այսպես ասած, թարմ թեման Տիկ Տոկեր Քինգ Ռուզիի հետ էր. աղջիկները իրար մեղադրում էին վատ գովազդ ու հաճախ գովազդատուների կողմից մերժված լինելու մեջ:

Երկուսն էլ փորձում էին արդարացնել իրար՝ փորձելով, ցեխ շպրել մյուսի վրա: Ըստ տեղեկությունների՝ թեման այնքան է զարգացել, որ Քինգ Ռուզիի հետ հանդիպել է Մագայի ընկերը, ով փակել է վերջինիս բերանը և արգելել խոսել նրա հասցեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: