Եթե Գորիս-Կապան ճանապարհին երկու հոգի մոլորվում են, այս իշխանությո՞ւնն է մեղավոր. Գագիկ Մելքոնյան (Video)


15:07 , 20 սեպտեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է.

Պատերազմը չի ավարտվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Քանի թուրքը մեր հարևանն է, պատերազմը չի ավարտվի, ընդհակառակը, մենք պետք է ամեն անգամ պատրաստվենք պատերազմի», - ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պատրաստ է Թուրքիայի հետ շփումների՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ։ Կարան բարեկամներն էլ փոխվեն, կարան թշնամիներն էլ փոխվեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: