Հերոս մուկը վաստակում է իր ազատությունը՝ հարձակվելով օձի վրա, որը սպանել էր իր ընկերոջը (5 Photo)


18:00 , 20 օգոստոս, 2013

A mouse climbs onto back of a snake as the snake bites another mouse at a zoo in Hangzhou (© Stringer/Reuters)

Չինաստանի Հանգզոու գազանանոցում մկանը ազատություն շնորհվեց, երբ նա հարձակվեց օձի վրա, որը սպանել էր իր ընկերոջը: «Մենք միշտ օձերին կենդանի սնունդ ենք տալիս և այս անգամ էլ իջեցրինք երկու մուկ օձի ակվարիումի մեջ: Բայց փոխանակ փախչելու, ինչը նրանք սովորաբար անում են, մկներից մեկը հարձակվեց օձի վրա, երբ վերջինս փոձում էր ուտել իր ընկերոջը: Ես երբեք այդպիսի բան չէի տեսել»,- պատմում է գազանանոցի աշխատող Ուեն Շաոն: Ցավոք, վիրավոր մուկը սատկեց, բայց հերոսը կարող է վստահ լինել, որ շատ վնասվածքներ է պատճառել օձին՝ կծոտելով նրա գլուխը: