Հոլանդը հերթական ֆանտաստիկ ցուցանիշն է գրանցել


13:20 , 20 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հերթական ֆանտաստիկ ցուցանիշն է գրանցել։

Գերմանական ակումբ տեղափոխվելուց ի վեր նորվեգացին անցկացրել է 67 հանդիպում, որոնցում խփել է 68 գոլ և կատարել 19 արդյունավետ փոխանցում։

21-ամյա գոլահարը «մեղուների» կազմում միջինը մեկ խաղում կատարում է 1,3 արդյունավետ գործողություն։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է յոթ հանդիպման և այդ խաղերից ոչ մեկում խաղադաշտը չի լքել՝ առանց գոլ խփելու։