Մխիթարյանը կարող է չխաղալ Վերոնայի դեմ. նրա մոտ մկանային հոգնածություն է


18:26 , 18 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Նշվում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է:

«Ռոմայի» մարզչական շտաբը՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, Մխիթարյանի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա նրա վիճակը գնահատելուց հետո: