Այն, որ ես պետք է փոխարինեմ Ռոնալդուին, չի ճնշում. Մոյզե Քին


17:33 , 18 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը պատասխանել է այն հարցին՝ արդյոք իրեն չի՞ ճնշում այն հանգամանքը, որ նա պետք է թիմում փոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին.

«Ինձ չի ճնշում այն, որ ես պետք է փոխարինեմ Ռոնալդուին: Ես պարզապես ցանկանում եմ օգնել թիմին, որտեղ մեծացել եմ ու լավ ժամանակ եմ անցկացրել:

Ես պարզապես ցանկանում եմ խաղալ: Ոչ մի ճնշում չեմ զգում: Հագնելով «Յուվենտուսի» մարզաշապիկը՝ ես միայն պատասխանատվություն եմ զգում»,- ասել է Քինը: