Անհայրենիք տականքներ, ոնց եք խաբել այս ազնիվ ու միամիտ ազգին, ոնց եք կարողացել մարդկանց համոզել, թե դուք հայ եք


17:00 , 18 սեպտեմբեր, 2021
Անհայրենիք տականքներ, ոնց եք խաբել այս ազնիվ ու միամիտ ազգին, ոնց եք կարողացել մարդկանց համոզել, թե դուք հայ եք, թե դուք արդարություն եք բերում, թե դուք հասարակ մարդու կողքին եք։
Դուք Աստված չունեք, դուք հայրենիք չունեք, դուք անգամ բարոյականություն չունեք։
Դուք թքած ունեք այն մարդկանց վրա, ովքեր ձեզ ձայն են տվել ու հավատացել։ Ձեզ համար այս մարդիկ գլխաքանակ են, որոնց ձայներն օգտագործելով թշնամուն եք վաճառում մեր երկիրը։
Բայց դուք դեռ չեք հասկանում, որ ձեզ ոտնատակ է տալու նույն այդ ազգը։ Ամեն հանդիպման ժամանակ երբ համոզում եք ոտքս գազից թողնեմ, նաև ինձ ասում եք ասածներս 100 տոկոսով իրականանում են։ Դե հիմա էլ ասում եմ, վստահեցնում եմ ովքեր ձեզ բերել են իշխանության, նրանք էլ ոտնատակ կտան ձեզ։ Դուք խաբված ու դավաճանված ազգի զայրույթը չեք տեսել։ Կտեսնեք։