Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու. Շուռնուխցի կինը՝ France 24-ի թղթակցին


16:09 , 18 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Պատերազմից տասն ամիս անց, որի հետևանքով Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի շրջանի նկատմամբ, Հայաստանի սահմանամերձ շրջաններն էլ գտնվում են Բաքվի սպառնալիքի ներքո։

France 24-ը, վկայակոչելով պաշտոնական Երևանի տարածած տեղեկություններին, գրում է, որ այս տարվա մայիսի կեսերին, հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ են մուտք գործել Հայաստանի տարածք՝ մասնավորապես Սյունիք և Գեղարքունիք։

«Այս իրավիճակը մտահոգություն և նույնիսկ խուճապ է առաջացնում Հայաստանում, հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ միջադեպերը հաճախակի են»,- գրում է աղբյուրը՝ կից ներկայացնելով ռեպորտաժը
Ռեպորտաժում շուռնուխցի կինը, որի տունն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, պատմում է, որ գժվում է, երբ հիշում է, որ այս տարի չի կարող մտնել իր հողամասը։

«Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու։ Ես չեմ կարողանում հարմարվել։ Ի՞նչ է ուզում մեր հայ ազգից, Ալիևն ո՞վ է, որ ծիծաղի իմ ազգի վրա»,- նշում է կինը՝ հավելելով, որ իրեն ոչ օգնություն, ոչ գումար հարկավոր չէ։