Յովիչը կարող է վարձակալությամբ տեղափոխվել Յուվենտուս


15:55 , 18 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» վարձակալության հիմունքներով: Այս մասին հայտնում է Todofichajes-ը:

«Յուվենտուսը» հետաքրքրված է սերբ ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակով: Իսպանական ակումբն, իր հերթին, ցանկանում է մշտական հիմունքներով բաժանվել ֆուտբոլիստից: Եթե գործարքը կայանա, ապա ամենայն հավանականությամբ, այն իր մեջ կներառի նաև տրանսֆերը գնելու պարտավորություն:

Յովիչը 2017-ից 2019 թվականներին հանդես է եկել «Անտրախտում» վարձակալության հիմունքներով: Դրանից հետո գերմանական ակումբը նրա տրանսֆերը գնել է «Բենֆիկայից» 22 մլն եվրոյի դիմաց ու ավելի ուշ վարձակալությամբ տրամադրել «Ռեալին» 63 մլն եվրոյի դիմաց: Այս ձմեռ ֆրանկֆուրտցիները նորից վարձակալեցին սերբ ֆուտբոլիստին:

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը գերմանական Բունդեսլիգայի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ: