«Պուտինը բջջային հեռախոս չունի, ուստի ընտրություններին քվեարկելու համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը». Պեսկով


12:59 , 18 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններին առցանց քվեարկելու նպատակով օգտագործել է իր օգնականներից մեկի հեռախոսը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահն իսկապես գաջեթ չունի, բայց նրա օգնականներն ունեն գաջեթներ: Օգնականների հեռախոսներից մեկն օգտագործվել է քվեարկության համար: Այստեղ ամեն ինչ բացարձակ նորմալ էր», - ասել էր նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: