168.am-ը գրում է.
Կառավարությունը շուրջ 43 միլիոն 258 հազար (43,258.543) դրամ է հատկացրել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններին մասնակցած և 3 և ավելի տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին և դաշինքներին։
Գումարը համապատասխանաբար բաժանվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հատկացվել է 26,743.5 հազար դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 10,463.5 հազար դրամ, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,587.9 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1,958.7 հազար դրամ և «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,504.9 հազար դրամ։