Անկախության օրվա միջոցառումներն ավելորդ են, այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից. Բագրատյան


10:49 , 18 սեպտեմբեր, 2021
Կարծում եմ այս տարվա սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են։ Այսօր սեպտեմբերի 21-ն ավելի շուտ ընկալվում է որպես 2020-ի պատերազմում զոհված հայորդիների մահվան տարելից։ Հետագա տարիներին միայն հնարավոր կլինի սեպտ 21-ի հետ կապված մասսայական միջոցառումներ կազմակերպել։ Այս տարի երկրի ղեկավարությունը, քաղաքական էլիտան կարող են ուղերձներ հղել, հեռուստատեսությամբ հայրենասիրական հաղորդումներ կազմակերպել, ֆիլմեր ցույց տալ և այլն։