Միլանից հեռանալը դավաճանություն չէր․ Ռայոլան՝ Դոնարումայի մասին


00:15 , 18 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի՝ «Միլանից» հեռանալու մասին։

«Շատ եմ ցավում նրա համար, թե նրան ինչպես հրաժեշտ տվեցին «Միլանում»։ Նա իր ողջ կյանքի համար ընտրություն արեց, դավաճանություն չկար։

Նա կարող էր հեռանալ 4 տարի առաջ, բայց չարեց դա։ Մո՞տ էր «Յուվենտուս» տեղափոխությանը։ Կարծում եմ՝ թուրինցիները մինչև հիմա շատ են ափսոսում, որ ձեռք չբերեցին նրան։ Եվ ոչ միայն «Յուվենտուսը»։

ՊՍԺ-ում նրա ու Նավասի միջև պայքար չկա, որովհետև իմ տղան հիմանական կազմում է խաղալու»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Rai Sport-ը։