Եթե Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի


23:14 , 17 սեպտեմբեր, 2021

Անշրջելի խաղաղասերի հրավերով «սովետական Հայաստանի» սահմանին տեղակայված ադրբեջանցի զինվորների սանձարձակությունն արդեն հատում է թույլատրելի բոլոր սահմանները:
Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն, մեր մեքենաների վրայից զինվորական դանակով քերում են Արցախի պետական դրոշը:
Իսկ զուգահեռ իրականության մեջ «հպարտ ժողովուրդը» անհամբեր սպասում և պատրաստվում է գունգեղ տոնկատարություններին:
Հ.Գ. Եթե Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի: