Ադրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող


15:43 , 17 սեպտեմբեր, 2021

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը  Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: