Իշխանությունը հարցի լուծման փոխարեն ասում է՝ մեր տարածքներն ադրբեջանական են. պետական դավաճանության դասական օրինակ. Սաղաթելյան


14:25 , 17 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Հայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ, այն ունենում է նորանոր դրսևորումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի ու ՀՀ շահերը ու ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են: Դա, ըստ մեզ, պետական դավաճանության շատ դասական օրինակ է», - ասաց Սաղաթելյանը: