Hraparak.am-ը գրում է.
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «փոփ արքա» Ֆիլիպ Կիրկորովը երեկ ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Կիրկորովի ինստագրամյան սթորիներից։
Նրան օդանավակայանում դիմավորել է «Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարո Գեւորգյանը։ Ի դեպ, Կիրկորովը մրցույթի ժյուրիի կազմում էր, եւ մրցութային բոլոր օրերին Հայաստանի ներկայացուցչին ամենաբարձր միավորներն է տվել։
Կիրկորովի՝ Հայաստան ժամանելու պատճառի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։