Armenpress.am-ը գրում է.
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են խմբային փուլի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացել են անդրանիկ տուրի խաղերը:
A խմբում «Ռենջերս»-ը զիջել է «Լիոն»-ին (0:2), «Բրոնդբյու»-«Պրահա Սպարտակ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (0:0):
B խմբում «Մոնակո»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Շտուրմ»-ին, ՊՍՎ-«Ռեալ Սոսյեդատ» խաղում հաղթող չի եղել (2:2):
C խմբում «Լեգիա»-ն նվազագույն հաշվով պարտության է մատնել Մոսկվայի «Սպարտակ»-ին, «Լեսթեր»-«Նապոլի»` 2:2:
D խմբում «Օլիմպիակոս»-ը 2:1 հաշվով առավելության է հասել «Անտվերպեն»-ի նկատմամբ, «Ֆրանկֆուրտ»-«Ֆեներբախչե»` 1:1:
E խմբում «Լոկոմատիվ»-«Մարսել» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1, իսկ «Գալաթասարայ»-ը պարտության է մատնել «Լացիո»-ին` 1:0:
F խմբում «Ցրվենա Զվեզդա»-ն տանը գերազանցել է «Բրագա»-ին, «Միդտլյուլենդ»-«Լուդոգորեց»` 1:1:
G խմբի «Բետիս»-«Սելթա» խաղում գրանցվել է տուրի ամենախոշոր հաշիվը` 4:3, «Լևերկուզենի Բայրեն»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Ֆերենցվարոշ»-ին` 2:1:
H խմբում Վիեննայի «Ռապիդ»-ը զիջել է «Գենկ»-ին` (0:1), իսկ Զագրեբի «Դինամո»-ն` «Վեստ Հեմ»-ին (0:2):