COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 226,3 միլիոնը


16:54 , 16 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել Է 226 միլիոն 388 հազար 410: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 659 հազար 871 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 41 միլիոն 536 հազար 615 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 660 հազար 618-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 347 հազար 325-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 433 հազար 928 մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 32 միլիոն 810 հազար 845-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 439 հազար 20 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 34 հազար 610 հիվանդացած, մահացել Է 588 հազար 597 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել Է 599,6:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2055, Հնդկաստանում՝ 318, Բրազիլիայում՝ 2746 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: