Մբապեն աջ կրնկի վնասվածք է ստացել


16:32 , 16 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին, որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (1-1):

«Նա աջ կրնկի վնասվածք է ստացել: Կիլիանն արդեն նման խնդիրներ էր ունեցել նախկինում։

Սպասենք, հինգշաբթի ավելի ճշգրիտ տեղեկություն կստանանք»,- մեջբերում է Պոչետինոյին RMC Sport-ը:

22-ամյա ֆրանսիացին խաղադաշտը լքել էր 51-րդ րոպեին: