Ինչու մի գիշերում Արմենուհին և Արթուրը փախան Հայաստանից


13:46 , 16 սեպտեմբեր, 2021

Starnews.am-ը գրում է.

Ժամանակին Արմենուհի Սուքիասյանը և նրա ամուսինը ̀ Արթուրը բավականին հայտնի էին Հայաստանում և նրանք ստեղծագործական առումով էլ բոլոր շանսերն ունեին առաջ գնալու:

Արմենուհին զբաղվում էր երգարվեստով, ձայնագրում, նկարահանում տեսահոլովակներ, հետո իր ուժերը փորձեց նաև սերիալներում, մի անգամ էլ ասաց որ իրեն պատկերացնում է միայն գեղարվեստական ֆիլմերում: Իսկ Արթուրը ̀վերջինիս ամուսինը ինչպես Արմինեի այնպես էլ մի քանի հաղորդումների և նախագծերի պրոդյուսեր էր:

Թվում էր ̀ ոչինչ չէր խանգարում զույգի կարիերային, բայց մի գիշերում նրանք լքեցին Հայաստանը̀ ջնջելով բոլոր սոցիալական էջերը, ու տպավորություն էր որ նրանք փախել են, իսկ թե որ ուղղությամբ հայտնի չէր: Այս ամենից հետո խոսակցություններ տարածվեցին, որ նրանք բավականին մեծ չափով պարտքեր են կուտակել և միակ ելքը փախուստն էր: Տարիներ հետո երբ արդեն մարդիկ մոռացել էին նրանց մասին, նրանք հայտնվեցին ասպարեզում. պարզվեց որ մեկնել են ԱՄՆ:

Արթուրը հարցազրույցներից մեկում նշել էր որ փախնելու միտում չեն ունեցել, պարզապես ցանկացել են փոխել բնակության վայրը: Արմենուհին հիմա դիմահարդար է աշխատում և ունի իր սեփական գեղեցկության սրահը, նաև նկարահանվում է սերիալներում, իսկ Արթուրը պրոդյուսեր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: